Ավետարանի կազմն արծաթյա երկու թիթեղներից է, որոնք ընդելուզված զարդեր ունեն: Առաջին երեսին պատկերված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին: Երկրորդ երեսին խաչված Քրիստոսն է: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1662 թ․ Տարածաշրջան : Արևմտյան Հայաստան, Վանա լիճ, Կտուց կղզի Նյութ : Արծա [...]
Վակասը բաղկացած է հինգ հավասար մասիից: Կենտրոնում ավետման տեսարանն է, երկու կողմերում պատկերված են ավետարանիչները՝ իրենց խորհրդանիշերով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1785 թ․ Տարածաշրջան : Հայաստան, Տաթևի վանք Նյութ : Արծաթ, ոսկեջուր Ինվենտար # : 6810
Արծաթե ոսկեզօծ խաչն ունի զուգաթելով զարդարված բռնակ: Խաչի կենտրոնը և թևերը գնդաձև են: Մի կողմից էմալապատ են. կենտրոնում աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսը գրկին, թևերին՝ չորս ավետարանիչների խորհրդանիշերը՝ արծիվ-Հովհաննես, հրեշտակ-Մատթեոս, առյուծ-Մարկոս, ցուլ-Ղուկաս: Հավաքածու : Ազգագրական հա [...]
Վարդապետական գավազանի գլուխը կազմում են երկու օձեր, որոնք վերևում հանդիպակաց են և խորհրդանշում են խորագիտություն և իմաստնություն: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1747 թ․ Տարածաշրջան : Բաղեշ Նյութ : Արծաթ, Սևադ Ինվենտար # : 6870
Պահարանի դիմացի փեղկին կամարակապ Երկնային Երուսաղեմի ետնախորքին պատկերված է պատվանդանի վրա հասակով մեկ կանգնած Հակոբոս Տյառնեղբայրը՝ եպիսկոպոսական հանդերձանքով: Հակառակ երեսին պատկերված է խաչ, անկյուններում՝ հրեշտակներ: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIII դար Տարածաշրջան : [...]
Հայ եկեղեցական սպասքում իրենց ուրույն տեղն ունեն մասնատուփերը: Մասնատուփերը պատրաստվում էին հիմնականում փայտից և թանկարժեք մետաղով /հիմնականում արծաթով/ պատվում: Ունեն երկու փեղկ-դռնակ: Սովորաբար պատվում են ավետարանական պատկերներով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1784 թ․ Տարա [...]
Աղավնին Սուրբ հոգու խորհրդանիշն է: Սուրբ մյուռոնի /մեռոնի/ աղավնին, ինչպես և եկեղեցական սպասքն առհասարակ, պատրաստվում է արծաթից կամ ոսկուց: Մեռոնը նախապես լցվում աղավնակերպ անոթի մեջ, այնուհետև կաթեցվում կտուցից՝ ըստ անհրաժեշտություն: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIIIդ. [...]
Օգտագործվում է Սուրբ Պատարագի և ծիսական արարողությունների ժամանակ՝ իբրև խնկարկելու և բույր սփռելու միջոց: Ըստ Հովհան Մայրավանեցու՝ բուրվառն Աստվածածնի խորհրդանիշն է. Ինչպես Աստվածածինն է լի Սուրբ հոգով և Բարձրյալի զորությամբ, այնպես էլ բուրվառը՝ «սրբության հոտով»: Հավաքածու : Ազգագրական [...]
Հայկական խաչի չորս թևերը հավասար են, բայց թևերի կազմած չորս անկյուններից ելնում են ճառագայթներ: Այդ բոլորը միասին սռնակի շուրջը սփռվող անիվի կամ արեգակնակերպ ճառագայթների նմանություն է տալիս, ինչի համար էլ «սռնակաձև» անունն է ստացել: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 1745 թ․ Տ [...]
Սկիհի պատվանդանին պատկերված է ծաղկաշղթա և սերովբեներ: Բաժակն պատկերված են քերովբեներ: Պատրաստված է բարձր վարպետությամբ և նուրբ ճաշակո, ինչը ցույց է տալիս, որ կարող է պատրաստված լինել ժամանակի խոշորագույն արհեստավորական կենտրոններից մեկում, օրինակ՝ Կարինում, կամ Պոլսում: Հավաքածու : Ազգագ [...]