Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]

Կոթողի չորս նիստերին պատկերված է "Երեք մանկունքը հնոցում", պատվանդանին` "Դանիելը առյուծների  գբում" սյուժեները: Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է "Օրանտի" դիրքով` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով: Երկու հսկա կիսադեմերով առյուծները` երախները բաց, լիզո [...]

Սյուժեն քանդակված է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]

Խաչի ծավալային քանդակ է`ուղղահայաց թևերի ձգվածությամբ (պակասում է հորիզոնական մեկ թևը): Խաչի ծաղկումը խորհրդանշող ականթի ճոխ թուփը հիմքից դուրս գալով, հասնում է հորիզոնական թևին: Խաչի թևածայրերը հարդարված են ակնազարդ հիշեցնող զույգ շրջանակներով: Նմանատիպ ծավալային խաչաքանդակներ վաղ միջնա [...]

Խաչի ծավալային քանդակ է` Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը` մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը` մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են` առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը. այ [...]