Արձանիկի ֆրագմենտ` ծնկաչոք մարդու պատկերով, վարդագույն ներկի հետքերով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 53-1980
Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ II- III դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-135
Սկահակը կիսագնդաձև է` ցածր աստիճանաձև ոտքի վրա: Շրթի տակ կետավոր արամեերեն արձանագրություն է. «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»: Սկահակի քաշը մոտավորապես համապատասխանում է ատտիկյան կշռային համակարգի 100 դրախմային: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա [...]
Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զ [...]
Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծա [...]
Անոթի շարժական կանթ է՝ Հիպպոկամպի քանդակով, որը համարվում էր ծովային աստվածությունների փոխադրամիջոցը: Մարմինը պատված է ձկան թեփուկներ հիշեցնող զարդանախշով, որոնք արված են փորագրությամբ: Անոթի իրանին կանթն ամրացվել է հորիզոնական դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I [...]
Անոթի կանթ է սիրո աստված Էրոսի քանդակով: Կանթը ավարտվում է ականթատերևներով: Բռնակը անոթին ամրացվել է ուղղահայաց դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I դ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Արծաթ Ինվենտար # : 2940-41
Պատրաստված են ոսկյա նուրբ թիթեղից, կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնների վրա պատկերված են ճոխ հագուստով կանացի կիսանդրիներ։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Մեդալիոնները եզերված են վերադիր եզրագոտիով: Ունեն ունկ` կախելու համար: Կանանց դիմագծերը, դեմքերի արտահայտությո [...]
Արձանիկը գտնվել է դամբարանի պեղումներից՝ սարկոֆագի մեջ։ Կինը պատկերված է դիմահայաց, երկու ձեռքերով բաժակ է բռնել։ Դեմքը պատկերված է ստատիկ է և հանդիսավոր։ Պարանոցին կրում է լայն ժապավեն, որը հավանաբար զգեստի օձիքն է։ Իրանը զարդարված է երկու շարք գոտիներով։ Արձանիկի համաչափությունները խա [...]
Գեմման առանձնանում է պատկերագրական մանրամասներով և հարստությամբ։ Վարպետին հաջողվել է պատկերել աստվածացված թագուհու ողջ գեղեցկությունը և բնավորության գծերը։ Գեմման պատրաստված է Ալեքսանդրիանյում՝ վարպետի հայտնի քարե բնօրինակից։ Կենդանության օրոք Արսինոյա II-ը արդեն աստվածացվել և համադրվել [...]