Սակրաձև, կաթիլաձև, գլանաձև տարատեսակ ուլունքահատերից ձևավորված եռաշար ինքնատիպ զարդ։ Վզնոցի բաղկացուցիչներն արված են ձուլման և կիսաթանկարժեք քարերի մշակման հնարքների զուգորդմամբ։ Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի եզակի նմուշ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 3-րդ հազարամյակ [...]

Մոխրաբլուրի վաղբրոնզեդարյան բնակատեղիներում աչքի են ընկնում հատկապես մարդակերպ արձանիկները։ Կանացիակերպ այս արձանիը պատկերված է արտահայտված սեռական օրգաններով, արդուզարդի արտացոլումներով։ Արձանիկը ապատկերված է առանց գլուխ, ձեռքերը վեր են պարզած։ Առարկան ձեռածեփ է, մանրահատիկ կավից։ Այն չ [...]

Հավանաբար պատկերում է հղի կնոջ։ Արձանիկի գլուխը բացակայում է։ Մարմնի մնացած մասերը պահպանվել են ամբողջությամբ։ Թրծակավե մանրաքանդակի մակերևույթը դեղնավարդագույն է, միջուկը՝ սև։ Կրծքավանդակին ծալված ձեռքերը պատկերված են իրականին մոտ։ Մեծ փոսիկով նշված է պորտը, ընդգծված է սեռական հատկանիշը [...]

Բարձր պատվանդանի վրա կանգնած առյուծի սնամեջ ֆիգուրա է: Կենդանին խոշորագլուխ է, ականջները` կարճ, աչքերը նշված են փոսորակներով: Հաստ դնչին ընդգծված են քիթը, լայն բացած երախը, ժանիքները: Իրանի կողային մասերին կան մեկական անկյունաձև բացվածքներ: Գավակը կլորավուն է, պոչը` երկար, ծայրը դեպի վեր [...]

Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրա-շագանակագույն ագաթե կուլոն է (7 x 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք՝ թելի վրա հագնելու համար: Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքներ, ապա սիմետրիկ հաջորդականությամբ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլ [...]

Շենգավիթի թասը պաշտամունքային ծեսին նվիրված, հմայական նշանակություն ունեցող առարկա է, որի զարդանկարում իրենց արտահայտությունն են գտել բնության տարերքի, պտղաբերության հետ կապված պատկերներ: Հորինվածքի կենտրոնում կրակի պաշտամունքային կլոր օջախն է՝ եռաթև ելուստներով, իսկ նրա շուրջը թռչուններ [...]

Գլխավոր անկյունաձև զարդապատկերը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որ կարասի իրանի վրայով ձգվում են դեպի վեր: Ժապավենների ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները՝ իբրև ջրի և անոթի պարունակության պահապան: Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկ [...]

Բրոնզե դրվագված թիթեղը ներկայացնում է Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդելը: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով, պատկերված է Երկիր մոլորակը: Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում շողարձակող սկավառակը խորհր [...]

Արձանախմբի կենտրոնական ֆիգուրան հզոր մկանունքով ցուլն է: Ցուլի մոտ՝ պատվանդանի վրա կանգնած են երկու այծ: Ունենալով պաշտամունքային նշանակություն, քանդակը օգտագործվել է իբրև կառքի հմայական զարդ և շտանդարտ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ [...]

Անտրոպոմորֆ կուռք է, դեպի երկինք ուղղված թևերով և գլխով: Շեշտված կանացի հատկանիշները՝ լայնակոնք իրանը և ստինքանման տասնվեց ուռուցիկ ելուստները, խորհրդանշում են Մայր աստվածությունը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ Բրոնզի Դար Ք.ա. XV-XI [...]