Բրոնզե սրի դաստակի խոռոչներում պահպանված է փայտի մնացորդ։ Սուրն ունի կորնթարդ գլխիկ, հարթ բռնակ և պայտաձև խաչարդ։ Շեղբը նեղանում է հավասարաչափ։ Սրի դաստակը կազմում է զենքի 1/5 մասը։ Շեղբը հատույթում ձվածիր է, որն օժտված է կենտրոնական ողով և խորադիր ակոսներով։ Հավաքածու : Հնագիտական հավաք [...]
Շրջանաձև հիմքով գուրզն ունի զարդարուն երիզ, իսկ իրանին՝ հինգ ուռուցիկ ելուստ։ Ելուստների միջնատարածքը զարդարված է սեպաձև թույլ հանվածքներով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ : բրոնզ Ինվենտար # : 2007/118
Սև և մոխրագույն մակերեսով ձագարաձև պատվանդանով (բարձ.՝ 7 սմ, տր.՝ 11.5 սմ) կճուճի իրանին երեք տեղով արված են երկու շարք երեքական ելուստներ (մի շարքում, սակայն, պահպանված են միայն երկուսը)։ Ելուստների միջև ընկած տարածքը զարդարված է երեք ակոսագոտով և թեք հանվածքներով արված նախշերով։ Կճուճ [...]
Հարթ հատակով, դեղնավուն մակերեսով կաթսան կրկնում է մետաղական կաթսաներին։ Այն օժտված է երկու կանթով, որոնցից մեկի վրա դրսից և ներսից 20, իսկ մյուսի վրա 15 կեղծ կավե գամեր են արված։ Կանթերը սրածայր են և խուլ, իսկ շուրթը` պատերի հաստության։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա [...]
Արձանիկի խարսխաձև, դեպի ներս ծալվող տափակ ելուստներով պատվանդանը (երկ.՝ 7 սմ) հիմքում ունի եռանկյունաձև բացվածք։ Պատվանդանը բաղկացած է չորս ինքնուրույն «սյուներից»։ Պատվանդանն ավարտվում է կճուճաձև հատվածով, որի մեջ ագուցված է թռչնաքանդակի հիմքը։ Թռչնի իրանին ու կրծքավանդակին երկու կողմից [...]
Ծիսական կավանոթ է` սև ուժեղ փայլեցրած, անգոբապատ մակերեսով: Անոթը գնդաձև է, ցածր պարանոցով, դեպի դուրս ծալված, կլոր շրթով: Իրանի վերին մասում 6 դրոշմազարդ եռանկյունիներ են` ընդելուզված կարմիր և սպիտակ ներկով: Որոշ հատվածներում նկատվում են թույլ արտահայտված փայլանախշի հետքեր: Լճաշենի ցեղա [...]
Արձանիկի խարսխաձև, տափակ ծայրերը վեր ուղղված պատվանդանը, որը ստորին հատվածում ունի եռանկյունաձև կտրվածք, ունի ութանիստ հենարան, որին նստած է թռչունը՝ լայն, սակրաձև պոչով, բարձր վզով, արտահայտված կտուցով ու ակնակապիճներով։ Թռչնի կատարին նշմարելի է փուփուլ։ Իրանին և կրծքավանդակին առկա են ե [...]
Բրոնզե փոքր միաձույլ դաշույնի շեղբի կենտրոնով անցնում է երկայնական ակոս։ Դաստակը զարդարված է եռանկյունաձև հանվածքներով։ Դաշույնն ունի զարդարուն, ցանցկեն պատյան, որը մի կողմից ունի չորս կտրվածք։ Այս կամրջակները ծառայել են որպես կապօղակ՝ դաշույնը հագուստին ամրացնելու համար։ Պատյանի ծայրը կ [...]
Քառանկյունի հարթակին կանգնած այծի ծավալային քանդակ է, բարձր պարանոցով, փոքր գլխով, կարճ եղջյուրներով, որոնցից մեկը կոտրված է: Ստորին ծնոտից կախված է օղակ: Մակերեսը պատված է խիտ նստվածքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ : բրոնզ [...]
Եռանկունաձև շեղբով բրոնզե միաձույլ դաշույնի կենտրոնով երկու կողմից անցնում են երկայնական ակոսներ։ Դաշույնի դաստակին երկու կողմից արված են երկայնական հանվածքներ, որոնք ագուցված են եղել փայտով։ Դաստակի գլխիկը զարդարված է փայտե հավելումով։ Դաշույնի պատյանի մի կողմին առկա են սեպաձև և ուղղանկ [...]