Մարդու դիմաքանդակ է` պատրաստված կարմրավուն տուֆից: Դեմքը կլորավուն է, քիթը` երկար: Թավ հոնքերի տակ փորագրված են օղակաձև, խորը փոսիկներով աչքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 10-9-րդ դդ․ Տարածաշրջան : Գոգավան Նյութ : Տուֆ Ինվենտար # : 2853
Գլուխը հարդարված է դեպի ետ սանրված մազերի հյուսքերով: Ճակատը լայն է: Հաստ հոնքերի աղեղների տակ աչքերը նշված են ոչ խորը խոռոչներով: Քիթը երկար է, լայն, բերանը փոքր ակոս է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Քա. 1-ին հազ. սկիզբ Տարածաշրջան : Հարժիս Նյութ : Բազալտ Ինվենտար # : 263 [...]
Սայլի մասերը պատրաստված են տարբեր փայտատեսակներից. անիվները՝ կաղնի, քանդակազարդ տախտակները՝ կարմրափայտ, քաշանը, լուծը, կամարի ձողերը՝ թեղի: Դետալները միացվել են բացառապես փայտե սեպերով և գամերով: Մետաղը ծառայել է միայն արտաքին հարդարանքի զարդերի համար: Անիվները (տր. 120 սմ) պատրաստված են [...]
Անոթն ունի թույլ ուռուցիկ նստուկ, լայնափոր սև փայլեցված մակերևույթ։ Սափորի կողմերից դեպի ներս հորիզոնական պատերով բարձրացող պարանոցի վրա առկա են 12, իսկ իրանի վրա 11 սպիտակ ու կարմիր ներկանյութով ագուցված եռանկյունիներ։ Հորիզոնական պարանոցի վրա արված են 4 ներճկված փոսիկներ, որոնք նախատես [...]
Անոթն ունի տարբերակվող թաթ, ճիտք և վերնամաս, որը պատրաստած է գավաթի տեսքով։ Թաթը հարթ է, շուրջն արված է ասեղնաձև նախշ։ Անատոմիական ճշգրտությամբ պատկերված է նաև կոճը։ Անոթի վերնամասը գավաթատիպ է, դուրս ճկվող շուրթով։ Կոշկաձև անոթի ամենավաղ օրինակները հայտնի են Փոքր Ասիայում՝ Կանեշի ասորես [...]
Տակառի ձև ունեցող անոթի շուրթն ուղիղ է, կտրած, շրթեզրին առկա են երկու զույգ միջանցիկ անցքեր՝ կախելու համար: Իրանի մակերեսը սև է, անգոբապատ, փայլեցված և բաժանված չորս հատվածների, որոնք մեկընդմեջ հարդարված են կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով: Հատվածները մեկը մյուս [...]
Շրջանակի մեջ վերցված վարդյակաձև կախիկներ։ Պատրաստված են օղակաձև հարթ շրջանակից, որի ներսում մածուցվել են բարակ լարից ստեղծված յոթ, վեց կամ հինգ ծաղկաթերթիկներ։ Վերջիններս կենտրոնում երկու կողմից ամրացված են փոքրիկ սկավառակներով, որոնց մի մասը ուռուցիկություն ունի։ Օղակները պատրաստվել են [...]
Հարթակի վրա կանգնած առյուծի սնամեջ քանդակ է: Գլուխը խոշոր է` պսակված թավ բաշով, ականջները փոքր են, ցցված: Աչքերը` խոշոր, դուրս պրծած, կենտրոնում` խորը փոսորակով նշված են ակնախոռոչները: Երախը` ատամնաշարով, բաց է: Վերին ծնոտին թույլ ռելյեֆով ընդգծված է մորթին: Իրանը կլոր է, սնամեջ` զարդարվ [...]
Փոքր չափսերի կավանոթ՝ սև փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, կլոր, դեպի դուրս ծալվող շրթով և նեղ հարթ հատակով: Իրանի վերին մասը հարդարված է խորաքանդակ գծային և աստղաձև զարդերով: Իրանի մի կողմի վրա գծազարդով արված է մարդակերպ պատկեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-X [...]
Սեպաձև շեղբով, միաձույլ, խողովակաձև կոթառով դաշույն է: Երկսայր են: Դաշույնի շեղբը զարդարված է գալարվող օձի պատկերով: Դաստակը և գլխիկը զարդարված են սեպաձև կտրվածքներով, որոնց ներսում պահպանվել են փայտե ներդիրի մնացորդներ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIII-XII դդ. Տարա [...]