Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]

Հարակից կոշկաձև անոթներ են, սև մակերեսով, լայն աղեղնաձև կանթերով: Իր տեսակի մեջ եզակի գտածոներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դավիթ Բեկ Նյութ : Կավ Ինվենտար # : 2138-1

Գագաթամասը հարթ կտրված է, դեմքը տափակ։ Ճակատին կրում է փորագրազարդ դիադեմա, ականջից զարդ է կախված։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Տուֆ Ինվենտար # : 421

Քառանկյունի հարթակին կանգնած կենդանու ( ձի՞) ոճավորված արձանիկ: Արձանիկը սնամեջ է, մակերեսը պատված կանաչավուն պատինայով, պոչը կոտրված: Պատվանդանի վերին հատվածում առկա է եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելված: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ: Հավ [...]

Սայրը ձուլածո բոլորաձև է՝ վերին մասում շրջանաձև միջանցիկ անցքերով: Կոթառի անցքի մեջ պահպանված է գամը: Սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2208-82

Քանդակված է միակտոր քարից, գլանաձև է, հիմքում՝ քառանկյուն։ Գմբեթաձև գլխիկի գագաթին փորագրված է պարույրազարդ, եզրակողերին՝ խորը ակոսազարդեր։ Քանդակը բոլորված է զիգզագներով։ Ֆալլաձև քանդակները արական նախասկզբի պաշտամունքի մարմնավորումն են, իսկ դրանց առկայությունը դամբարանային համալիրներում [...]

Իրանի վերին մասում` դրոշմազարդ գոտու մի կեսի վրա պատկերված է հմայական աղերսով թևերը վեր պարզած կին, շուրջը թռչուններ, մյուս կեսին` կենդանի և քայլող թռչունների շարք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIV-XIII դդ. Տարածաշրջան : Քարաշամբ Նյութ : Կավ Ինվենտար # : 3060-461

Անոթն ունի գնդաձև իրան, կլոր դուրս ծալված շուրթ, երկու ընդգծված կանթեր: Իրանը հարդարված է ծոփածո խմբաքանդակով, որտեղ պատկերված է մարտակառք` լծված ընթացող զույգ նժույգներով: Անոթն ուշ բրոնզեդարյան խեցեգործության եզակի նմուշներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI [...]

Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է` աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով: Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով: Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր` հորիզոնակա [...]

Երկանիվ կառքի թափքի վրա կանգնած է մարդկային մի ֆիգուրա` թևերը լայն տարածած, ձեռքում` մտրականման մի առարկա: Կառքին լծված են ոճավորված զույգ ձիեր: Նրանց առջևից գնում է մարդկային մեկ այլ ֆիգուրա` ձեռքերը վեր մեկնած, հմայական դյութանքի կամ աղոթքի դիրքով: Վերջինից մի փոքր հեռու` անոթի պարագծո [...]