Սակր ձուլածո՝ սայրը կլոր եզրերում կեռված: Ելուստավոր, երկարուկ կոթառը հիմքում ունի եղևնաձև գծազարդ և օվալաձև միջանցիկ անցք` բռնակի համար: Սակրի բռնակն ունի բրոնզե ծայրապանակ, որի հարթ մակերեսին փորագրված է սվաստիկա, իսկ կողային եզրը զարդարված է սեպաձև կտրվածքներով: Ծայրապանակի մեջ պահպան [...]
Սև փայլեցված սափոր ուռուցիկ իրանով և բարձր պարանոցով: Իրանը հարդարված է օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով, փայլաներկով արված եղևնաձև զարդանախշով և սեղանաձև ելուստանման չորս ունկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ [...]
Արձանիկի խարսխաձև պատվանդանն ունի վեր ուղղված եռանկյունաձև ելուստներ, որոնց միջնամասում առկա են եռանկյունաձև կտրվածքներ։ Հիմնամասից վեր է խոյանում կլոր պատվանդանը, որն ավարտվում է սափորաձև հավելումով։ Սափորաձև հավելման իրանի ստորին մասում արված են սուր ծայրը ներքև ուղղված եռանկյունաձև հա [...]
Ուլունքաշարի կենտրոնում երկարավուն կախիկ է, որը ծայրին երկատվում է: Այն զարդարված է հատիկաշարով, իսկ կենտրոնում վրադիր օղակաձև զարդ է: Ուլունքաշարը կազմված է նաև գլանաձև, սկավառակաձև, քառապարույր, գնդաձև և քառանիստ ուլունքներից: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ [...]
Արձանիկն ամրացված է քանդակազարդ քառակող պատվանդանին, որի երկու ծայրերը կենդանագլուխ են: Թռչնի քանդակը պտտվում է առանցքի շուրջ։ Թռչունն ունի արտահայտիչ կտուց և ակնակապիճներ։ Իրանին առկա են եռանկյունաձև հանվածքներ։ Խարսխաձև պատվանդանի եզրերին արված են ոչխարի գլխի պատկերով մանրաքանդակներ։ Հ [...]
Անոթը շեփորաձև է, սնամեջ, հաստ պատերով։ Սև փայլեցված մակերեսի վրա արված են դրոշմազարդ երկշարք եռանկյունիներ` ընդելուզված կարմիր օխրայով և սպիտակ ներկով, որոնց արանքում պատկերված է գալարվող օձի պատկեր: Առարկան ունեցել է ծիսական կիրառություն` ծառայելով թաղման ժամանակ կատարվող ծխարկման ծեսի [...]
Զարդերի շարանը բաղկացած է զանազան ուլունքներից, որոնցից մեկի հիմնական մոտիվը շրջանակի մեջ առնված խաչն է՝ արևի ամենատարածված խորհրդանիշը։ Ուլունքի հակառակ կողմում՝ տրամագծի երկարությամբ, առկա է խողովակաձև կամրջակ՝ կախելու համար։ Շրջանակի մեջ խաչաձևվում են զույգ ժապավեններ, որոնցից մեկի խո [...]
Միաձույլ դաստակով դաշույնն ունի եռանկյունաձև շեղբ, որի կենտրոնով անցնում են ակոսներ։ Դաշույնի կլոր դաստակը զարդարված է եռանկյունաձև, փայտով ագուցված հանվածքներով և շրջանաձև երիզով, իսկ գլխիկը՝ փայտով ագուցված խաչաձև կտրվածքներով։ Դաշույնի պատյանի մի կողմը զարդարված է եռանկյունաձև հանվածք [...]
Տղամարդը ձախ ձեռքում կրում է կիսագլանաձև վահան, իսկ վեր պարզած աջ ձեռքում՝ տերևաձև ծայրով երկար նիզակ, գլխին՝ եղջյուրաձև, բարձր ելուստով սաղավարտ: Նման արձանիկները կապվում են ռազմի, երկնային տարերքի և պտղաբերության հավատալիքների հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. IX [...]
Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]