Կանգնած ցուլի մինիատյուր քանդակ է: Քանդակը խոշորագլուխ է` ճակատի վրա կեռված հաստ եղջյուրներով: Աչքերը մեծ են, ուռուցիկ, բերանը կիսաբաց է, լեզուն թեթևակի կախված: Կենդանու իրանը ծածկված է նախշազարդ ծածկոցով: Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին: Հավաքածու : Հնագիտական հավաք [...]

Եղջերուի քանդակով գավազանի գլխակալ: Կենդանին ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․ Տարածաշրջան : Սիսիան Նյութ  [...]

Գլանաձև   պատվանդան, կենտրոնում ոչ խորը շրջանաձև փոսիկով՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյ [...]

Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303/1

Ձիու գլխի, ռեալիստորեն վերարտադրված, ձուլածո քանդակ է՝ ուրարտական մետաղագործության բարձրարվեստ նմուշ: Քանդակը ձուլված է երկու առանձին հատվածներով, որոնք միացված են իրար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Ուրարտուն Ք.ա. IX-VI դդ. Ժամանակաշրջան : Ք.ա. VIII–VII դդ. Տարածաշրջան : [...]

Կնոջ ձուլածո մինիատյուր ֆիգուրա է: Մերկ է, երկարոտն, ոտնաթաթերին ընդգծված են մատները: Գլուխը հարդարված է շքեղ սանրվածքով: Դեմքը` օվալաձև է, քիթը` ուղիղ երկար: Աչքեր նշաձև են, բերանը նշված է գծիկով: Վզին կրում է կրծքից ցած իջնող  կրծքազարդ: Կնոջ ձախ ձեռքում  սափոր է, աջում` գավաթ: Բազուկն [...]