ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի վաղ միջնադարյան քառանիստ կոթողները

 

Գ. Գրիգորյան
Հայաստանի վաղ միջնադարյան քառանիստ կոթողները,
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2012. – 288 էջ /հայերեն-անգլերեն-ռուսերեն/
_
«Հայաստանի վաղ միջնադարյան քառանիստ կոթողները» մենագրությունն առաջին համալիր ուսումնասիրությունն է, ուր ի մի են բերվել 252 քառանիստ կոթող Հայաստանից, Արևմտյան Հայաստանից (Թուրքիա), Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից: Մինչ օրս հրատարակված 89 կոթողների հետ մեկտեղ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրված 163 քառանիստ կոթողներ, որոնց մեջ են նաև հեղինակի կողմից հայտնաբերած 26 կոթող:
Տեսական, փաստական, կիրառական խնդիրների փաստարկումներն ու լուծումները, մասնագիտական գրականության մեջ առկա կարծիքների արծարծումն ու քննությունը, փաստական մեծ մասամբ առաջին շրջանառության մեջ դրվող՝ հարուստ նյութի մեկտեղումը, -այս աշխատանքի անվիճելի արժանիքներն են: