ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայութեան երկունքը

 

Հայութեան երկունքը

Մենագրություն, Ա-Դո (Հ. Տեր-Մարտիրոսյան)
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2014. – 652 էջ /հայերեն/

Պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, հրապարակախոս Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան, 1867 – 1954 թթ.) «Հայութեան երկունքը» ուսումնասիրությունը ժամանակակցի վկայություններն ու դիտարկումներն են հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի համար վճռորոշ 1914-1920 թթ. իրադարձությունների վերաբերյալ: Ձեռագիրը հրատարակվում է առաջին անգամ: Նախատեսված է պատմաբանների և ընթերցողների լայն շրջանի համար: