Ֆոլքմար Գանցհորն
Քրիստոնեա-արևելյան գորգը: Ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագիտական զարգացման ուրվագիծ, /թարգմանությունը՝ գերմաներենից Հրաչյա Ստեփանյան/
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2013. – 536 էջ /հայերեն /
—
Այս հիմնարար մենագրության մեջ ըստ ամենայնի քննության է առնվում արևելյան գորգի ծագման և զարգացման պատ-մությունը: Պատմական, մատենագրական հարուստ նյութի, ինչպես նաև աշխարհի տարբեր թանգարանների, մասնավոր հավաքածուներում պահվող հնագույն նմուշների համադիր մասնագիտական քննությամբ ամրագրվում է այն տեսակետը, որ արևելյան գորգի բոլոր զարդաձևերն ու հորինվածքային մոտիվները սերում են հայկական մշակութատարածքից: Հեղինակը վեր է հանում Հայկական գորգի գաղափարական ու գեղարվեստական ինքնության առանձնահատկությունները: Գիրքը նախատեսված է Հայաստանի պատմությամբ, մշակույթով, արվեստով զբաղվող մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի համար: