Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա “The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone” («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը», հեղինակներ՝ Զ․ Ըռքոյան, Մ․ Քումունց) անգլերեն գրքի շնորհանդեսը։
Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Գիրքը ներկայացնում է Քաշաթաղի շրջանի պատմամշակութային ժառանգությունը և արժեքավոր նյութեր է պարունակում հնդեվրոպական ժողովուրդների ժառանգությամբ, միջնադարյան քրիստոնեության պատմությամբ, հայ ժողովրդի պատմությամբ, Հարավային Կովկասի վաղ միջնադարի պատմությամբ, տեղանունների ստուգաբանությամբ և առհասարակ պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքված անձանց համար։ Միջազգային հանրությանը արդեն հասանելի է գիտահանրամատչելի, փաստագրական նյութերի հիմքի վրա ստեղծված աշխատություն, որը բովանդակում է Սյունիք-Արցախի պատմական շրջաններից մեկի՝ Քաշաթաղի
նկարագիրը, նրա բազմադարյան հայկականությունը։
Մուտքն ազատ է։