ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Աբրահամ Մարուխյան

Աբրահամ Մարուխյան

Հավերժի ճամփորդները՝ Աբրահամ Մարուխյան

Աբրահամ Մարուխյան

Աբրահամ Տիգրանի Մարուխյան

( 10.08.1995 – 03.10.2020 )

Աբրահամ Տիգրանի Մարուխյան, հրետանու հետախուզության պետ (1995թ․,օգոստոս 10, Երևան – 2020 թ․ հոկտեմբեր 3, Հորադիզ)

2011 թ․ ավարտել է Չայկովսկու անվ․ երաժշտական դպրոցը։ 2013 թ․ ավարտել է Արմենակ Արմենակյանի անվ․ թիվ 10 ավագ դպրոցը, իսկ 2017 թ․՝ Եվրոպական համալսարանի դիվանագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2018 թ․ ավարտելով Վազգեն Սարգսյանի անվ․ ռազմական համալսարանը՝ ստացել է լեյտենանտի կոչում, որից հետո մեկնել է Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամաս, ծառայել որպես հրետանու հետախուզության պետ։ 2020 թ․ սեպտեմբերի 5-ին զորացրվել է, նշանվել է, սակայն սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը։ Հորադիզի շրջանում կռվել է հերոսաբար, դեռևս չգրավված տարածքներից դուրս է հանել զենք-զինամթերք, ոչնչացրել կարևոր փաստաթղթեր և քարտեզներ։ Հայրենասիրության դասերը ստացել է հորից, ով Արցախյան 1-ին պատերազմի մասնակից էր, չնայած պապերից ժառանգել էր այն։  Ընկել է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ականանետի հարվածից։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճան շքանշանով, «Արիության համար», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Երազում էր դառնալ գեներալ և դիվանագետ։ Ասում էր, որ Արցախյան հարցը պետք է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ