ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ազիզ Աղաջանյան

Ազիզ Աղաջանյան

Հավերժի ճամփորդները՝ Ազիզ Աղաջանյան

Ազիզ Սամվելի Աղաջանյան

Ազիզ Սամվելի Աղաջանյան

( 20.05.2001 – 19.10.2020 )

Ազիզ Սամվելի Աղաջանյան, հրետանավոր ( 2001 թ․ մայիս 20, ք․ Արմավիր – 2020 թ․ հոկտեմբերի 19, Իշխանասար)

2007-2016 թթ սովորել է Վ․ Բախշյանի անվ․ 2-րդ հիմնական դպրոցում։ 2016-2019 թթ․ Ռ․ Եղոյանի անվ․ 1-ին  ավագ դպրոցում։ Շատ էր սիրում մաթեմատիկա և անգլերեն առարկաները։ Մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաների, սկաուտական շարժումների։ Դրսևորելով բացառիկ ունակություններ, հավաքելով շատ բարձր միավորներ, 2019թ․ Ազիզին առանց հարցազրույցի ընդունել են Հայաստանի Ամերիկյան Համալսարան՝ համակարգչային ծրագրավորման բաժին։ 2019 թ․ ամռանը զորակոչվել է բանակ։ 6 ամիս ծառայել է Լուսակերտում, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով մեկնել Մեղրի՝ շարունակելու ծառայությունը։ Հրետանավոր էր՝ Դ 1-ի հաշվարկի հրամանատար։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված չարաբաստիկ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 3-ին Մեղրիի դիրքերում էր, որտեղից նրան տեղափոխեցին Ջրական։ Մարտնչեց 21 օր, փրկեց շատ կյանքեր։ Ընկերների հետ մնաց ծանր օդային հրետակոծության տակ։ Նա պատվով հաղթահարեց իրեն հանձնարարված խնդիրները և վերջին կրակոցից թռած մի բեկոր խոցեց նրան։  Ընկավ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը։ Պարգևատրվել է «Մոնթե Մելքոնյան» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ «Մարտական խաչ» մեդալով, «Մարտական ծառայության» մեդալով։

Ազիզի անավարտ երազանքն էր ավարտել Հայաստանի Ամերիկյան համալսարանը, դառնալ հայտնի ծրագրավորող։ Ցանկանում էր, որ իր հայրը մի օր հպարտանա իր որդով։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ