Հավերժի ճամփորդները՝ Անդրանիկ Խաչատրյան
Անդրանիկ Էդվարդի Խաչատրյան
( 19.03.1993 – 07.11.2020 )
Անդրանիկ Էդվարդի Խաչատրյան, ավագ լեյտենանտ (1993 թ. մարտի 19, Երևան – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի):
Ավարտել է Գյումրիի թիվ 7 միջն. դպրոցը, արժանացել պատվոգրի` օտար լեզվից ցուցաբերած բարձր արդյունքի համար: Ապա միաժամանակ ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ և Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ: Սովորում է ռազմական ինստիտուտի հրետանային բաժնում, որտեղ հաղթելով անգլերեն լեզվի մրցույթում , մեկնել է Մեծ Բրիտանիա, ապա 2015-ին ՀՀ ՊՆ-ի կողմից գործուղվել է Մոսկվա՝ տեռորի դեմ պայքարի մրցույթին մասնակցելու: Հաղթում է մրցույթում, վերադառնում շքանշանով: 2016-ին ծառայությունը շարունակում է Նոյեմբերյանի զորամասում, որպես դասակի հրամանատար: 2018-ին ավագ լեյտենանտը ծառայությունը շարունակում է Արցախում, տեղափոխվում է Հադրութ: 2020 թ.-ի պատերազմի լուրն առնելով եղբայրը՝ Արսենը շտապում է Արցախ` եղբոր կողքին լինելու: Կռվել են թեժ մարտերում՝ Հադրութ, Ջաբրայիլ, Քարին Տակ, Շուշի: Վերջին շրջափակմանը՝ նոյեմբերի 7-ին, Շուշիում 2 եղբայր վիրավորվում են, Արսենը փրկվում է, Անդրանիկը` զոհվում: Արժանացել է մի շարք պարգևների։ Նպատակն էր՝ անսասան պահել Հայրենիքի դարպասներն ու հրամանատարական աստիճաններով բարձրանալ, սակայն…