ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արամայիս Հայրապետյան

Արամայիս Հայրապետյան

Հավերժի ճամփորդները՝ Արամայիս Հայրապետյան

Արամայիս Հայրապետյան

Արամայիս Սուրենի Հայրապետյան

( 26.09.1992 – 08.11.2020 )

Արամայիս Սուրենի Հայրապետյան, բուժծառայության կապիտան, (1992 թ. սեպտեմբերի 26, Կոտայքի մարզ գ. Զովունի-2020 թ. նոյեմբերի 8, Մարտունի-2):

2009-2017 թթ. սովորել է ԵՊԲՀ բժշկագիտության բակալավրում: 2019-2020 թթ. աշխատել է ՀՀ զինված ուժերի ՊԲ 36534 (Մարտունի) ԶՄ բուժծառայության պետ: Նշանադրվելու 3-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ին կամավոր մեկնել է Մարտունի-2։ Երեք ընկերների հետ մեկնեցին այն շրջանները, որտեղ ուսանելու տարիներին անցել էին ռազմական ծառայությունը: Ասում էր. «Բա էն էրեխեքին օգնություն է պետք, պիտի գնամ, ես ամեն մի ծակ ու ծուկ գիտեմ, չեմ կարող չգնալ»: Նոյեմբերի 8-ին, հերթական վիրավորին օգնության շտապելիս Ղուրուչուխ կոչվող բարձունքում ականի պայթյունի հետևանքով զոհվեց: Պարգևատրվել է «Արիության» մեդալով: Բժշկական համալսարանում 2021 թ. բացվեց 29 զոհված բժիշկների հիշատակին նվիրված «Դուք հպարտորեն Ձեր պարքտը տվեցիք, մենք Ձեզ պարտք մնացինք» պատվո տախտակ և լսարան:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ