Հավերժի ճամփորդները՝ Արթուր Գևորգյան
Արթուր Սարգսի Գևորգյան
( 19.03.2002 – 27.09.2020 )
Արթուր Սարգսի Գևորգյան (2002 թ․ մարտի 19, Գեղարքունիքի մարզ, Աստղաձոր գյուղ – 2020 թ․ սեպտեմբերի 27, ԼՂՀ):
2008 թվականին ընդունվել է Աստղաձորի միջնակարգ դպրոցը: 9 տարեկանից հաճախել է պարի դասընթացների, եղել է առաջադեմ սան: 2020 թ․ ավարտել է դպրոցը և ընդունվել ՀՊՏՀ Կառավարում ըստ ոլորտի բաժինը, սակայն Արթուրի երազանքները անկատար մնացին: 2020 թ. հուլիսի 29-ին զորակոչվեց բանակ, ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի զորամասում` որպես վարորդ, ընդամենը 58 օր էր ծառայել: Սեպտեմբերի 27-ին` պատերազմի հենց առաջին օրը, թշնամու լայնատարած հարձակման ժամանակ իր 27 զինակիցների հետ ԱԹՍ-ի հարվածից զոհվում է նաև Արթուրը: