Հավերժի ճամփորդները՝ Արթուր Խաչատրյան
Արթուր Գագիկի Խաչատրյան
( 19.12.1989 – 21.10.2020 )
Արթուր Գագիկի Խաչատրյան – կապիտան (1989 թ., դեկտեմբերի 19, ք․ Երևան – 2020 թ., հոկտեմբերի 21, Իշխանաձոր)
Սովորելուն զուգահեռ Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված դպրոցի սան էր, մասնակցել է հանրապետական բազմաթիվ մրցաշարերի, արժանացել մի շարք պատվոգրերի: Սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 2010-2011 թթ. սովորել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ինստիտուտն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի 5-րդ պաշտպանականի № զորամասում` որպես դասակի հրամանատար (Մարտակերտ), այնուհետև նշանակվել է նույն զորամասի շարային մասի ավագ սպա: 2015 թվականին արժանացել է կապիտանի կոչման: Մասնակցել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերին, 2019 թ․ ՀՀ պաշտպանության նախարարության 56416 զորամասի ՀՀՍ ծառայության պետն էր: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախյան 2-րդ պատերազմի թեժ կետերում էր, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին զոհվել է Իշխանաձորում (Ջաբրայիլ)՝ սմերչի հարվածից: Ամուսնացած էր, ունի 2 դուստր: Ամփոփված է Եռաբլուրում: