ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արման Առաքելյան

Արման Առաքելյան

Հավերժի ճամփորդները՝ Արման Առաքելյան

Արման Առաքելյան

Արման Հովիկի Առաքելյան

( 14.01.2002 – 16.10.2020 )

Արման Հովիկի Առաքելյան ծանր հրետանու հաշվարկող (2002 թ. հունվարի 14, ք. Երևան –  2020 թ. հոկտեմբերի 16, Մարտակերտ):

Սովորել է Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում, շարունակել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի «Հաշվապահական հաշվառում» բաժնում՝ ստանալով հաշվապահի որակավորում: 2020 թ. օգոստոսին զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է ԼՂ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղի հրետանային զորամասում` որպես ծանր հրետանու հաշվարկող: Ծնվել էր սպայի ընտանիքում, որտեղ ի սկզբանե դրված էր հայրենասիրության,  իմացության ճշգրիտ հիմքերը: Արմանը նպատակ ուներ այս ամենը արտացոլել իր իսկ կազմակերպած միջոցառումների ժամանակ, որն իրականացվում էր իր անմիջական մասնակցությամբ:  Սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերազմական գործողությունների և ճշգրիտ հաշվարկների շնորհիվ ավերիչ հարվածներ է հասցրել թշնամու զինվորական ուժերին՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը: Հոկտեմբերի 16-ին ծանր վիրավորվել է մարտական դիրքում՝ թշնամու կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ