ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արման Ղուկասյան

Արման Ղուկասյան

Հավերժի ճամփորդները՝ Արման Ղուկասյան

Արման Ղուկասյան

Արման Միրզայի Ղուկասյան

( 09.03.1976 – 02.10.2020 )

Արման Միրզայի Ղուկասյան (1976թ․ մարտի 9 – 2020 թ. հոկտեմբերի 2, Ջրական):

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմության բաժին: Խելացի էր, ազնիվ, բարի, ընկերասեր: Բուհն ավարտելուց հետո զորակոչվեց ծառայության՝ Արցախ: Բնությունը նրա տարերքն էր: 2018-ին Ղազախստանից վերադարձավ  հայրենիք: 2020 թ. օգոստոսին Արմանի առաջնեկը՝ Սարգիս Ղուկասյանը զորակոչվեց հայոց բանակ, մեկ ամիս անց սկսվեց պատերազմը, և Արմանը զինվորագրվեց կամավոր: Հայր ու տղա կռվում էին 1 կմ հեռավարության  վրա, բայց որդուն չտեսավ: Թեժ մարտերում կանգնեց առաջնագծում, հերոսաբար զոհվեց Նուզզյար կոչվող տարածքում/Ջրական/: Որդին՝ Սարգիս Ղուկասյանը 2020 թ. հոկտեմբերի 10-ից մինչ այսօր համարվում է անհայտ կորած: Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Ամուսնացած էր, ունի 3 երեխա:

Երազանքն էր տեսնել Արցախը` ազատ ու անկախ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ