ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արման Օհանջանյան

Արման Օհանջանյան

Հավերժի ճամփորդները՝ Արման Օհանջանյան

Արման Օհանջանյան

Արման Կարենի Օհանջանյան

( 10.09.1997 – 21.10.2020 )

Արման Կարենի Օհանջանյան (1997 թ․ սեպտեմբերի 10, Արարատի մարզ, ք. Մասիս – 2020 թ․ հոկտեմբերի 21, Ջաբրայիլ)

Մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների՝ այդ թվում նաև շախմատի առաջնությունների՝ գրավելով 1-ին և 2-րդ տեղերը: Կամավոր մեկնել է ռազմաճակատ, այն դեպքում, որ հարթաթաթության պատճառով  նրան ազատել էին բանակից: Երբ ասել են չես կարող գնալ, պատասխանել է՝  «Ես չեմ եկել հարցնելու տանում եք թե ոչ, եկել եմ ասելու, որ գնում եմ»: Հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում էր: Ստանալով նահանջի հրաման` հասել են Պարսկաստանի սահման: Որոշել են հանձնվել, սակայն գիտեին 2 թուրքի գյուղ կա այնտեղ, նորից ետ են գալիս: Հոկտեմբերի 7-ին հասնում է Ջաբրայիլի գունդ, ոչ ոք չի լինում: 2-րդ անգամ ընկնում է դիվերսիոն հարձակման մեջ, մասնակցում հարավ-արաքսյան դեպքին: Հոկտեմբերի 17-ին գալիս է տուն: Պատերազմի ժամանակ նրան օրհնել էին՝ փայտե խաչ գցել վզին։ Կախում է երեխայի վզից: Հոկտեմբերի 18-ին հրադադար է լինում, մայրը ստիպում է մնալ, բայց Արմանը պատասխանում է` թուրքին նո՞ր գիտես` խախտելու է: Հոկտեմբերի 19-ին վերադառնում է Արցախ։ Հոկտեմբերի 20-ին Արմանն իր խմբով գնացել էր հայ վիրավորներ բերելու, բայց պարզվեց, որ նրանք  հայկական համազգեստով ադրբեջանցիներ են եղել, կրակել են մեքենայի վրա: Արմանը մի կերպ դեռ կրակում էր, վիրավոր  Արմանի վերջին խոսքն էր «Տղե՛րք, պուլյան մեջս ֆռում ա»: Մահը գրանցված է հոկտեմբերի 21-ին: Նա կռվեց մինչև  վերջին կաթիլ արյունը, կրակը վերցնելով իր վրա, օգնեց ընկերներին, որ դուրս գան էնտեղից: Արմանը զոհվեց և միացավ մեր անմահների գնդին: Երազում էր ռազմական բժիշկ դառնալ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ