Հավերժի ճամփորդները՝ Արմեն Սահակյան
Արմեն Դավիթի Սահակյան
( 1994 – 28.10.2020 )
Արմեն Դավիթի Սահակյան, կապիտան, (1994 թ. ք. Իջևան – 2020 թ. հոկտեմբերի 28 Մատաղիս):
Ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2014-ին կամավոր մեկնել Արցախ՝ Ջաբրայիլ/ Մեխակավան/ ծառայելու, 3-րդ հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատարն էր: 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, պարգևատրվել է «Արիության մեդալով» և Երկրապահի հուշամեդալով: 2018-ին ստացել է կապիտանի կոչում: 2020 սեպտեմբերի 30-ին իր գումարտակի հետ մեկնել է Արցախ: Հասնելուն պես հրամկազմը զոհվել է, Արմենը դարձել է հրամանատար Մատաղիսում, և իրականացրել մարտական խնդիրներ` կռվելով և անձնակազմին ոգևորելով: Ասում էր. «…եթե ապրիլյանից ետ եմ եկել՝ Աստված ինձ հետ է, ոչինչ չի պատահի»: Երազում էր ընտանիքով տեղափոխվել, ապրել Ջրականում, երազանքներ ուներ կապված աղջկա՝ Մարիամի հետ… Հոկտեմբերի 28-ին՝ կրակային դիրքում վիրավորվել է հակառակորդի անօդաչու սարքի հարվածից, հետո իր 6 զինվորների հետ զոհվել 2-րդ ԱԹՍ-ի հարվածից: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: