ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արսեն Աբրոյան

Արսեն Աբրոյան

Հավերժի ճամփորդները՝ Արսեն Աբրոյան

Արսեն Աբրոյան

Արսեն Ռուբիկի Աբրոյան

( 26.08.2000 – 08.10.2020 )

Արսեն Ռուբիկի Աբրոյան, (2000 թ. օգոստոսի 26 – 2020 թ. հոկտեմբերի 8, Ջրական /Ջաբրայիլ/)

Արսենը փոքրուց զուսպ և հավասարակշռված էր, հորդորում էր քիչ խոսել, շատ լսել: Լավ շախմատ էր խաղում: Տանը «գեներալ» էին ասում: Բավականին լավ նշանառու էր: Դպրոցն ավարտելուց հետո ավտոմեխանիկի մասնագիտություն էր սովորել: 2019 թ. հունվարին մեկնել է ծառայության Մեղրի՝ Ագարակի զորամաս, ապա Ջրական: 5 տեսակի զենքի էր տիրապետում, նռնակաձիգ էր: Մորը չէր ասել որտեղ է կռվում, ասում էր. «Մա՛մ, դիրքերում ենք, սահմանը մենք չպահենք, բա ո՞վ պահի»: Արտուշը՝ Արսենի զինակից ընկերը, պատմում էր, որ իրեն 2-րդ կյանք է պարգևել: Հրազենից վիրավոր վիճակում փրկել է  3 հոգու ու միայնակ դուրս եկել հակառակորդի դեմ: Նրան «Զարզանդ» մականունն էին տվել: Խոցել է տանկեր: Երազանքը՝ փոխել կյանքում մի շարք բաներ և ավելի թեթևացնել մարդկանց կյանքը, չհասցրեց…Պարգևատրվել է «Արիության» և «Խիզախության համար» մեդալներով, իսկ մայրը պարգևատրվել է որպես հերոսի մայր՝ «Սոսե մայրիկ» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ