Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Հաճյան
Գևորգ Իգնատիոսի Հաճյան
( 1971 – 06.10.2020 )
Գևորգ Իգնատիոսի Հաճյան, (1971 թ․ Լիբանան – 2020 թ․ հոկտեմբեր 6, Մատաղիս)
Ծագումով մուսալեռցի էր։ Ավարտել էր Այնճարի «Յառաջ» նախակրթարանը, Մեծի Տանն Կիլիկիոյ «Զարեհավան» դպրեվանքը։ Եղել է խմբավար Քուվեյթի Ազգային Վարժարանի մանկապատանեկան երգչախմբում և Քուվեյթի Ազգային Առաջնորդարանի «Նարեկացի» երգչախմբում։ Մենահամերգներով հանդես է եկել ավելի քան 27 երկրներում, լույս է ընծայել 5 ձայնասկավառակ՝ «Կոմիտասեան Երախայրիք», «զՔեզ Օրհնենք», «Հայաստանը Երգերում», «Կոմիտասեան Հայաստան», «Ղօղանջ Անկախության»։ Համերգներով հանդես է եկել նաև Արցախում՝ իր զորակցությունը հայ զինվորին բերելու նպատակով։ Պարգևատրվել է բազում պատվոգրերով և շնորհակալագրերով։ Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, քաջաբար ընկել է ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ՝ հոկտեմբերի 6-ին Մատաղիսում՝ Վարանգաթաղ լեռան բարձունքում։