ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դավիթ Անանյան

Դավիթ Անանյան

Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյան

Դավիթ Հենրիկի Անանյան

( 17.11.1979 – 09.11.2020 )

Դավիթ Հենրիկի Անանյան (1979 թ․ նոյեմբերի 17 – 2020 թ․ նոյեմբերի 9, Կարմիր շուկա)

Ավարտել է ոստիկանության ակադեմիան։ 23 տարեկան էր, երբ դարձավ քրեական հետախուզության ամենաերիտասարդ պետն Արցախում։ Շուշիում կայացած «Հայ սև գոտիների միության» 40-ամյակին նվիրված հանդիսությանը մեդալ է ստացել Կարո Քեբաբջյանից: Մարտական ընկերները հիշում են՝ պատերազմի թեժ օրերին նույնիսկ Դավիթը կատակում էր, ծիծաղում ու դրական լիցքեր հաղորդում բոլորին։ Դավիթ Անանյանի կյանքը պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, հրադադարի հետ էլ ավարտվել է․ «Ինքը պայմանագիրը կնքելուց 10 րոպե առաջ է զոհվել, ռումբի պայթյունից»,- հիշում է Դավիթի դասակի հրամանատարը՝ Պարույր Մարտիրոսյանը։ Պարգևատրվել է «Արիության» մեդալով։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ