Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Արզումանյան
Դավիթ Վլադիմիրի Արզումանյան
( 21.01.1986 – 30.09.2020 )
Դավիթ Վլադիմիրի Արզումանյան մայոր, հրամանատար (1986 թ. հունվարի 21, Երևան – 2020 թ. սեպտեմբերի 30, Քարվաճառ, Օմարի լեռնանցք)
1992-2002 թթ.-ին սովորել է Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցում: 2002 թ. ընդունվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2006 թ. ավարտել ինժեներ բակալավրի դիպլոմով՝ լեյտենանտի կոչումով: 2006-2010 թթ. աշխատել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որպես դասակի հրամանատար։ 2010 թ. ծառայության է անցել ՀՊՆ ԶՈւ N Խաղաղապահ բրիգադում՝ որպես վաշտի հրամանատար: 2012 թ.-ին խաղաղապահական առաքելությամբ մեկնել է Կոսովոյի Հանրապետություն, 2014 թ-ին մեկնել է Աֆղանստան, վերադառնալով հայրենիք ստացել է մայորի կոչում, 2016 թ. մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ լինելով Թալիշի ամենաթեժ մարտերում:
2020 թ․ կրկին մեկնել է խաղաղապահական ութամսյա առաքելության Աֆղանստան: Սեպտեմբերի 27-ին Խաղաղապահ բրիգադով մեկնել է Արցախի Հանրապետություն, զորքով տեղակայվել Քարվաճառի Օմարի լեռնանցքում: Սեպտեմբերի 30-ին արիաբար ընկել է: Հուղարկավորված է Եռաբլուրում:
Մայոր Արզումանյանին կոչել են «ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎ»: Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով, (2011) «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալով (2013), «Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի մեդալով, (2014) «Վազգեն Սարգսյան» մեդալով (2017), 2019 թ․ ՊՆ-ի կողմից ստացել է պատվոգիր՝ առաջին եռամսյակի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար: 2020 թ․ Աֆղանստան վերադարձել է բազմաթիվ պատվոգրերով: Խաղաղապահական առաքելության ծառայության ընթացքում ևս ստացել է բազում մեդալներ, ունի մոտ 22 զինծառայողական պատվոգրեր: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (2020 թ․), «Հայրենիքի մատուցած ծառայությունների» առաջին աստիճանի մեդալով (2023 թ․):