ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

Դավիթ Կոմիտասի Գրիգորյան

( 15.09.1997 – 03.11.2020 )

Դավիթ Կոմիտասի Գրիգորյան, լեյտենանտ, դասակի հրամանատար (1997 թ. սեպտեմբերի 15,  գ. Ջրվեժ –  2020թ.  նոյեմբերի 3  Մարտունի -2):

2004-2014 թթ. սովորել  և գերազանցությամբ ավարտել է Ջրվեժի միջնակարգ դպրոցը: 2014-2019 թթ. անվճար հիմունքներով  ընդունվել և կարմիր դիպլոմով  ավարտել է  Երևանի պետական համալսարանի Արվեստաբանության բաժինը: 2019-2020 թթ.  սովորել և գերազանցությամբ ավարտել է  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարների ուսուցման դասընթացը  և ստացել լեյտենանտի  զինվորական կոչում: 2020 թ. օգոստոսի  22-ին  երկամյա ծառայության է անցել Արցախի Հանրապետության   «Մարտունի-2» զորամասում՝ որպես մարտկոցի կառավարման դասակի հրամանատար: 2020 թ. սեպտեմբերի 27-ից  քաջաբար մարտնչել է թշնամու դեմ, ռազմաճակատի կարևորագույն հենակետից  ճշգրիտ հաշվարկներով ապահովել զորամասի ողջ հրետանու նպատակային նշանառությունը, անվրեպ ոչնչացրել թշնամու մեծաքանակ զինտեխնիկա  և կենդանի ուժ: Գտնվելով թշնամու  շրջափակման մեջ, կրակի տակ  պահելով հակառակորդին` փրկել է բազմաթիվ զինակից ընկերների կյանքն ու կանգուն պահել Մարտունին:  2020 թ. նոյեմբերի  3-ին  զոհվել է  թշնամու տանկի արձակած արկի բեկորից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ