ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դավիթ Դավիթավյան

Դավիթ Դավիթավյան

Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Դավիթավյան

Դավիթ Դավիթավյան

Դավիթ Ալբերտի Դավիթավյան

( 10.07.1994 – 24.11.2020 )

Դավիթ Ալբերտի Դավիթավյան սերժանտ, հրետանավոր, հաշվարկի հրամանատար (1994 թ. հուլիսի 10,  գ. Օձուն – 2020 նոյեմբերի 24, մահացու վիրավորվել է Մատաղիսում հոկտեմբերի 8-ին):

Նախնական կրթությունը ստացել է Օձունի դպրոցում: Դեռևս 4-5 տարեկանից սկսել է նկարել, խորացել նկարչական արվեստում, ստացել մրցանակներ: Ալավերդիում սովորել է զուգաեռակցողի մասնագիտությունը: Զորակոչվել է բանակ և որպես հրետանավոր, հաշվարկի հրամանատար ճանաչվել լավագույնը: Զորացրվել է 3 կրծքանշաններով՝ «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ»: Կարճ ժամանակով մեկնել է Ռուսաստան,  վերադարձել է, աշխատել կահույքի արտադրամասում: Բարեխիղճ, պատասխանատու, հումորով անձնավորություն էր: Որոշում է ընդունել անցնել պայմանագրային ծառայության, պաշտպանում էր Տավուշի դիրքերը: Պատերազմը սկսելուն պես մեկնել է Արցախ, կռվում էր Մատաղիսում, ծանր վիրավորվել է հոկտեմբերի 8-ի գիշերը՝ ԱԹՍ-ի հարվածից: Տեղափոխել են Երևան, սպասում էին հրաշքի, չեղավ… անմահացել է նոյեմբերի 24-ին: Հետմահու ներկայացվել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի պարգևին և պարգևատրվել «Մարտական ծառայություն» մեդալով: Երազանքն էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, երկիրը շենացնել, տեսնել Արևմտյան Հայաստանը. կիսատ մնաց…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ