ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դերենիկ Խաչատրյան

Դերենիկ Խաչատրյան

Հավերժի ճամփորդները՝ Դերենիկ Խաչատրյան

Դերենիկ Խաչատրյան

Դերենիկ Խաչատուրի Խաչատրյան

(1996 – 27.09.2020 )

Դերենիկ Խաչատուրի Խաչատրյան, մեխանիկ-վարորդ (1996 թ․ Արագածոտնի մարզ, գ․ Արտաշավան – 2020 թ․ սեպտեմբերի 27)

Մասանկցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա որոշել է, որ պետք է շարունակի ծառայությունը։ Ծառայել է Մարտակերտում` որպես տանկի մեխանիկ-վարորդ, միացել խաղաղապահ զորքերին, մեկնել Ռուսաստան՝ ծառայության, ապա՝ Գերմանիա, նաև Աֆղանստան: Հայաստան է վերադարձել 2020 թ․ սեպտեմբերի 22-ին և մեկ շաբաթ անց մեկնել է ռազմաճակատ։ Այստեղ էլ ընկել է թեժ մարտերի ընթացքում հենց սեպտեմբերի 27-ին։ Զինվորական պայուսակի վրա Դերենիկն անվան փոխարեն մականունն էր գրել՝ Կյաժ: Սիրում էր կյանքն ու ապրում սիրելով: Բայց կյանքից առավել հայրենիքն էր ու հետագա սերունդների խաղաղ ապագան։ Դերենիկն իր ապագան նվիրեց գալիք սերունդներին: Ոսկեհեր տղան գնաց ու իր հետևից ոսկեգույն հետագիծ թողեց՝ որպես հավերժության խորհրդանիշ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ