ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Զավեն Եսայան

Զավեն Եսայան

Զավեն Եսայան

Զավեն Հովհաննեսի Եսայան

( 21.07.2000 – 25.10.2020 )

  Զավեն Հովհաննեսի Եսայան, հրետանավոր (2000 թ․ հուլիսի 21 – 2020 թ․ հոկտեմբերի 25)

Ավարտել է Երևանի N 108 ավագ դպրոցը 2018 թվականին` գերազանց գնահատականներով: Դպրոցական տարիքում հաճախել է խմբակներ՝ թեթև ատլետիկայի, նկարչություն, պարի, քիք բոքսինգի։ 2018 թ․ ընդունվում է Երևանի Ճարտարագիտական համալսարան անվճար հիմունքով: Այնուհետև մեկնում է բանակ ծառայության, առաջին 6 ամիսը անցկացրել է Լուսակերտում՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, որից հետո շարունակել է ծառայությունը ԼՂՀ-ում: Պատերազմի առաջին օրերին մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլի) մարտերին` որպես հրետանավոր: Այնուհետև տեղափոխվել է Մարտունի` մասնակցելով տեղի մարտերին: Տեխնիկայի շարքից դուրս գալուց հետո  շարունակել է մարտը մեկ այլ տեխնիկայով՝ չենթարկվելով հրամանատարի զորամաս իջնելու հրամանին։ Զավեն Եսայանը զոհվել է հոկտեմբերի 25-ին։  Զավենի հորաքույրը մի առիթով ասել է. « Հիմա երկնքին եմ նայում, որ տեսնեմ` որտեղ են աստղերը շատ պայծառ, շատ լուսավոր: Ո՞ր կետում է երկինքը ամենավառ լույսով լցված: Հենց այդ կետում է Զավենը, վստահ եմ` այլ կերպ հնարավոր չէ, այլ կերպ չի կարող լինել: Բառերը ծնկում են անուժ…»

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ