ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Էդգար Պետրոսյան

Էդգար Պետրոսյան

Հավերժի ճամփորդները՝ Էդգար Պետրոսյան

Էդգար Պետրոսյան

Էդգար Սամվելի Պետրոսյան

( 25.01.2002 – 05.10.2020 )

Էդգար Սամվելի Պետրոսյան  (2002 թ. հունվարի 25, ք. Աբովյան – 2020 թ.  հոկտեմբերի 5 Կուբաթլու /Սանասար/:)

Սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում, ապա Խ. Աբովյանի  անվան թիվ 1 ավագ դպրոցում: 10 տարեկանից  զբաղվել է «Street Workout»  սպորտաձևով և մեծ ավանդ է ունեցել թիմի ստեղծման ու կազմակերպչական  հարցերում: Էդգարը կարճ ժամանակում հասցրել է ձեռք բերել մի քանի մասնագիտություն և նույնիսկ աշխատել: Զբաղվում էր ավտոպահեստամասերի ներկրմամբ ու վաճառքով, իսկ դրան զուգահեռ վերանորոգում էր վթարված մեքենաները, շատ էր սիրում իր գործը: Տիրապետում էր համակարգչային մի քանի ծրագրերի: Երազանքն էր` ծառայել բանակում. երբ փաստաթղթերը ինչ-ինչ պատճառով ուշացրել են, համազգեստը տանն է հագել ու շրջել: Զորակոչվել է  հուլիսի 16-ին, ծառայել է Սանասարի (Կուբաթլու) զորամասում: Սեպտեմբերի 8-ից գնացել է Ջրական/Ջաբրայիլ/ զորավարժությունների, որտեղ էլ մնացել են  մինչև  հոկտեմբերի 3-ը: Հոկտեմբերի 3-ին  ընկել են  շրջափակման մեջ, բայց կարողացել են  դուրս գալ ու Էդգարն իր հետ 35 կմ  տարել է իր 2 վիրավոր ընկերներին՝ մեկին մեջքին դրած, մյուսին քաշ տալով հասցրել է մինչև Իշխանաձոր: Հետո ինքն էլ էր զարմանում, թե ինչպես է կարողացել: Հոկտեմբերի 5-ին  զորամասում ԱԹՍ-ի հարվածից  զոհվել է Էդգարը: Բեկորի մի մասը սրտին է դիպչել: Նրան ասում էին «Ջիգյարով Էդո»:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ