ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Էդգար և Վահե Առաքելյաններ

Էդգար և Վահե Առաքելյաններ

Հավերժի ճամփորդները՝ Էդգար և Վահե Առաքելյաններ

Էդգար և Վահե Առաքելյան զույգ եղբայրներ

Էդգար և Վահե Արայիկի Առաքելյաններ

( 26.07.2000 – 01.10.2020 )

Էդգար և Վահե Արայիկի Առաքելյաններ (հուլիսի 26, 2000 թ., ք. Հրազդան – հոկտեմբերի 1, 2020 թ., Ջրական)

2006-2015 թթ. սովորել և ավարտել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, սովորել են Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, Էդգարը՝ դուդուկի (նաև՝ պկու), Վահեն՝ կլառնետի բաժինը: Այդ ընթացքում հաճախել են նաև Արվեստի դպրոցի շեփոր և բարիտոն բաժինները: 2017 թ. ընդունվել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դուդուկի և կլառնետի բաժինները: Այդ ընթացքում բազմիցս մասնակցել են ինչպես քաղաքային, այնպես էլ մարզային երաժշտական մրցույթ-փառատոններին, բարձր պահել քաղաքի պատիվը՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի և մեդալների: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թ. հունվարի 10-ին զորակոչվել են Հայոց բանակ: Ծառայում էին Կապանում, տարին երկու անգամ գնում էին Ջրական (Ջաբրայիլ)` զորավարժությունների: Ընդամենը 100 օր էր մնացել, որ 20-ամյա եղբայրները զորացրվեին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ի լուսաբացն արյունոտ էր: Հայոց սահմանների երկայնքով թեժ մարտեր սկսվեցին: Եղբայրները գտնվում էին Ջրականում՝ որպես գրադի վարորդներ: 4 օրվա համառ մարտերից հետո հոկտեմբերի 1-ի լուսաբացին Էդգար և Վահե Առաքելյան եղբայրները զոհվեցին հերոսի մահով: Արցախի Հանրապետության նախագահի կողմից խիզախության և անմնացորդ նվիրումի համար եղբայրները հետմահու պարգևատրվել են “Մարտական ծառայություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ