Հավերժի ճամփորդները՝ Էրիկ Աբրահամյան
Էրիկ Արտակի Աբրահամյան
( 01.03.2001 – 14.10.2020 )
Էրիկ Արտակի Աբրահամյան (2001 թ. մարտի 1, Լոռու մարզ, գ. Արևածագ – 2020 թ. հոկտեմբերի 14, Մարտունի):
Էրիկի դասարանից բանակ զորակոչվեցին 4-ը: Էրիկն ու Շեգը՝ Սուքիասյան Արտակը, ովքեր նույն նստարանին էին նստում, երկուսն էլ սիրում էին մեքենա վարել, օգնել ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում: Ընտրել էր մեխանիզատորի մասնագիտությունը: Վիճակահանության օրը իմացավ, որ ծառայելու է տանկային զորամասում: Էրիկը Ֆիզուլիում էր, տանկային գումարտակում: Ծնողների անհանգիստ հարցերին կար մեկ պատասխան՝ «Ամեն ինչ լավ է»: Արևածագին 2 սև ժապավեններ` իրար կողք-կողքի՝ Էրիկ և Արտակ; Հիմա էլ միասին են, պարզապես 2 եռագույն է ծածանվում իրենց վրա: