Հավերժի ճամփորդները՝ Ժորա Գևորգյան
Ժորա Կարենի Գևորգյան
( 01.05.2001 – 27.09.2020 )
Ժորա Կարենի Գևորգյան (2001 թ․ մայիսի 1, Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր – 2020 թ. սեպտեմբերի 27, Մարտակերտ)։
2007 թ․ հաճախել է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 2009 թ. տեղափոխվել Մեղրաձորի միջնակարգ դպրոց։ 2013 -2017 թթ. եղել է ՀՀ ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ակումբի անդամ։ 2014-2017 թթ․ հաճախել է Մեղրաձորի մշակույթի տան դուդուկի խմբակ։ Շատ էր սիրում նվագել, հատկապես տխուր պահերին։ 2017 թ. օգոստոսի 1-ին ստացել է վկայագիր` որպես ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կրտսեր սերժանտ։ 2019 թ. ավարտել է դպրոցը և ծառայության անցել Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում, ապա տեղափոխվել և ծառայությունը շարունակել է Մարտակերտի «Ինտերնատ» զորամասի 5-րդ գումարտակում։ Մարտակերտում շտապօգնության վարորդ էր։ Ժորան հերոսաբար զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին վիրավոր զինծառայողներ տեղափոխելիս։ Թաղված է Մեղրաձորի հուշարձան-պուրակում։ Ժորան սովորաբար չէր սիրում խոսել իր նպատակների և երազանքների մասին, միայն ասում էր, որ ծառայությունից հետո ցանկանում է կազմել ընտանիք և պսակադրությունը պետք է տեղի ունենար Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում։ Ավաղ․․․
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ