ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ժորա Մարտիրոսյան

Ժորա Մարտիրոսյան

Հավերժի ճամփորդները՝ Ժորա Մարտիրոսյան

Ժորա Մարտիրոսյան

Ժորա Ալիկի Մարտիրոսյան

( 06.10.2001 – 22.10.2020 )

Ժորա Ալիկի Մարտիրոսյան, տանկի մեխանիկական վարորդ (2001 թ․ հոկտեմբերի 6 Արմավիրի մարզ, գ. Լենուղի – 2020 թ․ հոկտեմբերի 22, Սանասարավան /Կուբաթլու/):

Մինչև 6-րդ դասարան հաճախել է տեղի դպրոցը: Ընտանիքով տեղափոխվել են Երևան, իսկ 2 տարի անց՝ Ռուսաստանի Դաշնություն՝ մշտական բնակության: Ժորան զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտ, հասել հաջողությունների: Սպորտը կոփել է նրա բնավորությունը: Ժորայի ընտանիքը զբաղվել է տուրիզմով: Զորակոչվել է 2019 թ. հուլիսի 11-ին: Վեց ամիս ծառայել է Արմավիրում, ապա տեղափոխվել Կուբաթլու/Սանասարավան/: 2020 թ. մասնակցել է Աստրախանում կայացած տանկային բիաթլոնին: Վերադարձել է հաղթանակած և անմիջապես մեկնել Արցախ: Ժորան երբեք խուճապի չի մատնվել և երբեք հետ չի կանգնել ոչ մի տեսակի դժվարություններից: Ժորան մեկ օր առաջ է իջել դիրքերից և հասկանալով, որ այնտեղից վերադառնալու շանսերը քիչ են, ընդդիմացել է բոլորին, ընկերոջը մենակ չի թողել: Եղել են երեք ընկեր, և երեքն էլ հոկտեմբերի 22-ին  զոհվել են ԱԹՍ-ի հարվածից:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ