ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Լևոն Ասոյան

Լևոն Ասոյան

Լևոն Ասոյան

Լևոն Խաչիկի Ասոյան

( 27.12.2000 – 11.10.2020 )

 Լևոն Խաչիկի Ասոյան (2000 թ. դեկտեմբերի 27, Արարատի մարզ, գ. Նոյակերտ  – 2020 թ. հոկտեմբերի 11, Հադրութ):

Դպրոցի 6-րդ դասարանից ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: Չափահաս դառնալով Լևոնը որոշում է գալ հայրենիք և ծառայել ՀՀ բանակում: Երբ ծնողները դիմադրում են, նա ասում է. «Եթե իմ կյանքում ինչ-որ բանի չկարողանամ հասնել, ապա դուք եք լինելու մեղավորը»: 2019 թ. Լևոնը ծառայում էր Ասկերանում. ուրախ, կատակասեր, սիրում էր պատրաստել, հոգ էր տանում բոլորի մասին: Իր համար ընտանիքի անդամների ժպիտներից թանկ բան չկար: Երբ սկսվեց պատերազմը, հոկտեմբերի 11-ին 200 զինվորների, որտեղ և Լևոնն էր, տարան Հադրութ: Այդ օրն էլ ճակատագրական եղավ Լևոնի համար: Զոհվեց ԱԹՍ-ի հարվածից: Վերջին բառերն էին` փրկիր ինձ… Ցանկությունն էր բացել հրուշակեղենի խանութ,  այդ մասնագիտությամբ էլ շարունակել, ավա՜ղ..

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ