Հավերժի ճամփորդները՝ Լևոն Մանուկյան
Լևոն Արայի Մանուկյան
( 27.12.2000 – 14.10.2020 )
Լևոն Արայի Մանուկյան (2000 թ․ դեկտեմբերի 27, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 14, ԱՀ, Մատաղիս)։
Ավարտելով թիվ 191 դպրոցը, ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: 2019 թ. հունվարին ծառայության է մեկնում Մատաղիս: 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխում են Թալիշ: Ողջ ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի: Հանձնարարությունները կատարել է պատվով, մեծ պատասխանատվությամբ: Պատերազմը սկսվելուց հետո, համառ պայքարի ընթացքում ընկնում են շրջափակման մեջ մինչև հոկտեմբերի 8-ը, դուրս են գալիս շրջափակումից շարունակում պայքարը: Հոկտեմբերի 14-ին Մատաղիսում զոհվում է Բայրաքթարի հարվածից: Հետմահու արժանացել է «Արիություն» մեդալի: Հրամանատարը բնութագրել է՝ «Հերոս էր նաև երկնային կյանքում» Ցանկությունն էր ազատագրել Մատաղիսը. ասում էր «Տղերք, գնում ենք կռվելու միասին, հաղթելու ենք միասին, զոհվում ենք միասին, բայց թուրքին հող չունենք տալու…»: Երազանքն էր` սովորել համալսարանում, կառուցել տան 2-րդ հարկը, ավա~ղ…