Հավերժի ճամփորդները՝ Խաչիկ Պողոսյան
Խաչիկ Մարտիրոսի Պողոսյան
( 28.10.2000 – 02.10.2020 )
Խաչիկ Մարտիրոսի Պողոսյան, կրտսեր սերժանտ, հրետանավոր, հաշվարկի հրամանատար (2000 թ. հոկտեմբերի 28, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 2, Քարվաճառի Սուսուզլուկ լեռ (Սուս լեռ) ):
Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ շախմատ, լող, կարատե, բասկետբոլ և այլն: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական մրցումների, պարգևատրվել պատվոգրերով ու մեդալներով: Ռազմահայրենասիրական համահայկական երիտասարդական «Ժայռ» հասարակական կազմակերպության անդամ էր: 2017 թ․-ին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 2-րդ կուրսից զորակոչվեց, 6 ամիս Լուսակերտի ուսումնական զորամասում էր, իսկ 2020 թ․-ի հունվարից տեղափոխվել է Սոթքի զորամաս, մարտական ծառայությունն իրականացրել է Քարվաճառի շրջանում: Պատերազմի ընթացքում գրագետ ու ճշգրիտ հաշվարկի ապահովումով խոցել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա, կենդանի ուժ: Հոկտեմբերի 2-ին Քարվաճառի Սուսուզլուկ տարածքում մարտական խնդիրը ավարտելուց հետո ստացել է անօդաչուի մահացու բեկորային վիրավորում: Երազանքն էր ճանապարհորդել սիրած աղջկա՝ Գոհարի հետ, ավա՜ղ… Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: