ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կարապետ Անտոնյան

Կարապետ Անտոնյան

Հավերժի ճամփորդները՝ Կարապետ Անտոնյան

Կարապետ Անտոնյան

Կարապետ Հովհաննեսի Անտոնյան

( 09.07.2000 – 13.10.2020 )

Կարապետ Հովհաննեսի Անտոնյան (2000 թ. հուլիսի 9, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 13 Ջրական):

2006 թ.-ից սովորել է Աղասի Խանջյանի թիվ 53 միջնակարգ դպրոցում: 2015 թ. ուսումը շարունակել է Պոլիտեխնիկական վարժարանում, 2018 թ.՝ տեղափոխվել ավագ դպրոց: 2019 թ. ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 2019 թ.՝ զորակոչվել բանակ: Առողջական խնդիրների պատճառով Կարապետը կարող էր չծառայել, սակայն հունվարի 17-ին զորակոչվել է և ծառայությունը անցկացրել Ջրականում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սանձազերծված  պատերազմից առաջ՝ Կարապետն ուներ ոտքի խնդիր, սակայն բարձրանում է դիրքեր:

Պատերազմի օրերին եղել է հակատանկային ավագ սերժանտ և մինչև հոկտեմբերի 5-ը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու կասեցրել թշնամու առաջխաղացումը: Ցուցաբերած մարտական սխրանքների համար ստացել է սպայի աստիճան և դեռ կենդանության օրոք պարգևատրվել  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Կարապետն ընկել է հոկտեմբերի 13-ին Ջրականում, հուղարկավորված է Եռաբլուրում:

2022 թ. հուլիսի 9-ին՝  ծննդյան 22-ամյակին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նրա անավարտ երազանքն էր՝ ավարտել ուսումը, ունենալ լավ աշխատանք և կառուցել երազանքների տունը:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ