ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյան

Հավերժի ճամփորդները՝ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյան

Կարեն Սասունի Հովհաննիսյան

( 14.05.2002 – 09.10.2020 )

Կարեն Սասունի Հովհաննիսյան ( 2002 թ․ մայիսի 14, Կոտայքի մարզ, գ․ Ողջաբերդ  –  2020 թ. հոկտեմբերի 9, Շուշի)։

2008 թ․ հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ 2014 թ․-ին ընդունվել է երաժշտական դպրոցի դհոլի բաժին, ինչպես նաև հաճախել է խոհարարական դասերի, նպատակ ուներ դառնալ խոհարար։ 2020 թ․-ի մայիսին ավարտում է դպրոցը և օրեր անց՝ հունիսի 16-ին, զորակոչվել է բանակ։ Կարենն ընկերասեր, հյուրասեր, կամեցող, կատակասեր, մեծին հարգող, նվիրված եղբայր էր: Շատ էր ցանկանում գնալ բանակ, ասում էր. «Շուտ գնամ, շուտ գամ, որ իրականացնեմ երազանքներս», ավա՜ղ դրանք ընդհատվեցին…Ծառայում էր Հադրութ քաղաքում։ 4 ամիս էր ծառայել, երբ սկսվեց Արցախյան 2-րդ պատերազմը: Ծնողներից թաքցրել էր իր թեժ կետերում գտնվելը: 44 օր պայքարելուց հետո՝ նոյեմբերի 9-ին՝ պատերազմի վերջին օրը, նա զոհվեց Շուշիի համար մղված թեժ մարտում։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ