ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյան

Հավերժի ճամփորդները՝ Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյան

Կարեն Համլետի Սարգսյան

( 06.07.1975 – 09.2022 )

Կարեն Համլետի Սարգսյան ենթասպա (1975 թ․ հուլիս 6, Արագածոտնի մարզ գ․ Արագած – 2022 թ․ սեպտեմբեր, Ջերմուկ)

1982-1992 թթ․ սովորել է Արագածոտնի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1993 թ․ մեկնել է ծառայության, ծառայել է Ներքին զորքերի ուսումնական կենտրոնում։ 1994 թ․ մասնակցել է Արցախյան ազատամարտին, ապա տեղափոխվել է ՕՄՕՆ։ Զորացրվելուց հետո, որպես պայմանագրային զինծառայող, շարունակել է ծառայությունը Քարվաճառի զորամասում։ 1997 թ․ սովորել է Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանում։ 2016 թ․ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2020 թ․ թուրքերի ահ ու սարսափ համարվող 105 օպերատիվ խմբով պայքարել է Քարվաճառի համար։ 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական հարձակման ժամանակ, Կարենը պայքարում է թշնամու թվով 400-500 ուժերի դեմ։ Սակայն մնալով միայնակ` թշնամուն  չհանձնվելու համար  Կարենը անմիջապես քաշում է ձեռքի նռնակը և պայթեցնում իրեն ու իր հետ սպանում տասնյակ ադրբեջանցիների։ Ենթասպան պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, պարգևներով, ինչպես նաև՝ “Մարտական ծառայություն»շքանշանով։ Ամուսնացած էր, ուներ երկու որդի։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ