ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայկ Ալեքսանյան

Հայկ Ալեքսանյան

Հավերժի ճամփորդները՝ Հայկ Ալեքսանյան

Հայկ Ալեքսանյան

Հայկ Սամվելի Ալեքսանյան

( 07.01.1991 – 09.10.2020 )

Հայկ Սամվելի Ալեքսանյան մարտկոցի հրամանատար, կապիտան (1991 թ. հունվարի 7, ք. Գյումրի – 2020 թ. հոկտեմբերի 9, Ջաբրայիլ)

Հայկը կարմիր դիպլոմով ավարտել է Վ. Սարգսյանի անվան համալսարանը: 2013 թ. լեյտենանտի կոչումով ծառայել է ՀՀ ՊՆ Վայքի զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է բազում պատվոգրերի և մեդալների: Վերապատրաստվել է Ֆրանսիայում և Լեհաստանում: Իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ, նպաստել դիրքերի ամրապնդմանը: Գերազանց տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին: Ապրիլյան պատերազմից հետո հարցազույցում ասել է. «Խաղաղությունը կյանքի գին արժե..»: Գտնում էր, որ շատ ենք հեռացել մեզանից, վերադառնալ է պետք: Արցախյան 2-րդ պատերազմի օրերին Հայկը առաջիններից էր մեկնել Արցախ և ղեկավարել Ջաբրայիլի 3 դիրքեր: Հայկի հաշվարկների շնորհիվ թշնամին կարճ ժամանակ խճողվել էր իր պլաններում: Իր անվան արժանի կրողը՝ հպարտ, պայքարող, անձնազոհ տեսակով վիրավորվեց հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից: Հուղարկավորությունը տեղի ունեցավ Հոկտեմբերի 19-ին ՝ հրետանավորի օրը: Կիսատ երազանքը՝ գիրք էր գրում սիրելիի համար, որ ավարտեր` նվիրեր….

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ