Հավերժի ճամփորդները՝ Հարություն Թիլիքյան
Հարություն Դավիթի Թիլիքյան
( 18.04.1998 – 02.10.2020 )
Հարություն Դավիթի Թիլիքյան, գնդացրորդ (1998 թ., ապրիլի 18, Արարատի մարզ, գ․ Մարմարաշեն – 2020 թ․ հոկտեմբերի 2, Հադրութի շրջան)
Արմատներով մուսալեռցի Հարությունը 2003 թ․ հաճախել է Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցական տարիներին խաղացել է շախմատ՝ մասնակցելով միջդպրոցական մրցումներին: 2004-2011 թթ. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի լարային գործիքների ջութակի բաժինը: 2014 թ․ սկսած 6 տարի նվագել է «Histօry» երաժշտական խմբում` որպես 2-րդ ջութակ: Խմբի գործունեության շրջանակներում նկարահանվել է տարբեր տեսանյութերում և ունեցել շատ համերգներ: Նույն թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվ զբաղվել է սպորտով՝ նախապատվությունը տալով ֆուտբոլին և բռնցքամարտին: 2020 թ․ հուլիսի 16-ին զորակոչվել է պարտադիր զինծառայութան՝ Ջրականի զորամասում: Ծառայությունը իրականացրել է որպես շարքային: Մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին` մարտնչելով որպես գնդացրորդ և բուժակ։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին մարտի դաշտում՝ արկի պայթյունից: Երազում էր դառնալ բժիշկ և ունենալ սեփական բիզնեսը․․․