ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հարություն Չոբանյան

Հարություն Չոբանյան

Հավերժի ճամփորդները՝ Հարություն Չոբանյան

Հարություն Չոբանյան

Հարություն Սարգսի Չոբանյան

( 18.02.1993 – 13.10.2020 )

Հարություն Սարգսի Չոբանյան, կապիտան, Հադրութի զորամասի բուժծառայության պետ (1993 թ. փետրվարի 18, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ – 2020 թ. հոկտեմբերի 13 Հադրութ)

Գերազանցությամբ ավարտել է Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Հերացու անվան բժշկական համալսարան, բուժական գործ, ապա ռազմաբժշկական ֆակուլտետը, ստացել «բուժական գործ զինված ուժերում» բժշկի որակավորում: Սիրում էր գիրք կարդալ ու նվիրել: Սիրում էր աշխատել հողի հետ: Միշտ ասում էր. եթե ձեռքերդ ու ոտքերդ աշխատում են, փողն ինչ է, որ չունենաս: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Հարությունը մեկնել է ռազմաճակատ, զբաղեցնելով Հադրութի զորամասի բուժծառայության պետի պաշտոնը: Փրկել է հարյուրավոր վիրավորների կյանքեր: Հոկտեմբերի 13-ին ռազմական շտապօգնության մեքենայով 2 վիրավորների բուժօգնություն ցուցաբերելիս զոհվել է թշնամու գնդակից: Երազում էր շա~տ երեխաներ ունենալ, կիսատ մնաց երազանքը…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ