ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովիկ Վերանյան

Հովիկ Վերանյան

Հավերժի ճամփորդները՝ Հովիկ Վերանյան

Հովիկ Վերանյան

Հովիկ Վարուժանի Վերանյան

( 13.07.2001 – 21.10.2020 )

Հովիկ Վարուժանի Վերանյան (2001 թ. Հուլիսի 13, Գագարին – 2020 թ. Հոկտեմբերի 21, Հադրութ)

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո  ուսումը  շարունակել է Սևանի պետական քոլեջում` ծրագրավորում  մասնագիտությամբ։

2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել  Աշտարակի  Մուղնու ՀՕՊ զորամասում։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, մեդալներով և շքանշաններով՝ «Լավագույն մարզիկ», «Արիության մեդալ»։

Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է ԼՂՀ։

Նրա մեջ ապրում էր լույսը… ԵՎ այս Յուրահատուկ երիտասարդն էր, ով փրկել է վիրավոր ընկերներից մի քանիսին, որպեսզի դուրս գան շրջափակումից։

Հադրութում 2 ամիս ծառայելուց հետո սկսվել է պատերազմը։ Կռվել է ամենաթեժ կետերում, պայքարել հանուն հայրենիքի պաշտպանության։ 2 անգամ ընկել է շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Ընտանիքի անդամներին ասել է, թե ինքը ապահով վայրում է ու ոչ մի վտանգ չի հետապնդում։ Մի անգամ էլ, երբ հարցրել են ինչով եք զբաղված, պատասխանել է, թե ծիտ ենք խփում, նկատի ունենալով հակառակորդին։ Բնավորությամբ համեստ Հովիկը իր քաջագործությունների ու սխրանքների, ինչպես նաև դժվարությունների վերաբերյալ երբևիցե չի բարձրաձայնել, կատարել առաքելությունը հպարտ և անձնվիրաբար։ Նա ընկավ հերոսաբար, հանուն հայրենիքի։ Կիսատ մնացին նրա բոլոր երազանքները… Երազում էր դառնալ Ծրագրավորող ու գրանցել բազում հաջողություններ նաև Հայաստանից դուրս։

Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ