ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Ալիշյան

Հովհաննես Ալիշյան

Հավերժի ճամփորդները՝ Հովհաննես Ալիշյան

Հովհաննես Ալիշյան

Հովհաննես Արմենակի Ալիշյան

( 19.08.1998 – 11.10.2020 )

Հովհաննես Արմենակի Ալիշյան, ականաձիգ (1998 թ. օգոստոսի 19, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 11, Ջրական):

Դպրոցն ավարտելով ընդունվել է Ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժինը: 2016 թ. զորակոչվել է բանակ, ծառայում էր Լուսակերտում, ապա՝ Քարվաճառում: Ծառայության ընթացքում արժանացել է «Քարվաճառի արծիվ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Գերազանց տիրապետում էր զենքին, 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝  պատերազմի հաջորդ օրը մեկնեց ռազմադաշտ: Մասնակցել է Ջրականի համար մղվող թեժ մարտերին, վիրավորվել է ոտքերից, սակայն չի թողել մարտադաշտը, կռվել աննահանջ, հերոսի պես: Հոկտեմբերի 11-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Միջազգային անվտանգություն», «Ասպետաց», «Տիգրան Մեծ» անվանական մեդալներով: Երազանքն էր գնել տուն, կազմել ընտանիք և ապրել երջանիկ հարազատների հետ, ավաղ․․.

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ