ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Ավագյան

Հովհաննես Ավագյան

Հավերժի ճամփորդները՝ Հովհաննես Ավագյան

Հովհաննես Ավագյան

Հովհաննես  Սոսիկի Ավագյան

( 30.11.1973 – 07.11.2020 )

Հովհաննես  Սոսիկի Ավագյան, գնդապետ, ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (1973 թ. նոյեմբերի 30, Երևան – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի)

Սովորել է N126 դպրոցում, այնուհետև ֆիզմաթ դպրոցում, ավարտել այն ոսկե մեդալով: 1990-1995 թթ. սովորել է տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժնում, ավարտել է կարմիր մեդալով: 1995-1996 թթ. Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ավարտել է գերազանցությամբ: 1996-2001 թթ. ծառայել է Արցախում՝ Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատար:  Ամուսնացած էր, ունի երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյաններ: 2001-2003 թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 2003-2004 թթ. ՀՀ ՊՆ ծրագրավորման բաժնի ղեկավար էր: 2004-2013 թթ. ք. Վանաձորի, Վարդենիսի, Բերդի N… զորամասերի հրամանատարն էր: 2013-2017 թթ. 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: 2017-2019 թթ. սովորել և մեդալով ավարտել է ք. Մոսկվայի Գենշտաբի ակադեմիան: 2019-2020 թթ.՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ: 2020 թ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ էր (փոխնախարար): Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 7, Շուշիում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ