ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հրայր Դանիելյան

Հրայր Դանիելյան

Հավերժի ճամփորդները՝ Հրայր Դանիելյան

Հրայր Դանիելյան

Հրայր Մհերի Դանիելյան

( 22.07.1997 – 15.10.2020 )

Հրայր Մհերի Դանիելյան  (1997 թ. հուլիսի 22, Արցախ գ. Նոր շեն – 2020 թ. հոկտեմբերի 15, Արցախ գ. Ծակուռի ):

Հրայրը 2003թ. սեպտեմբերի 1-ին ընդունվել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը, 2009թ-ից ուսումը շարունակել է Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոցում: 2014թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսա­իրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:

2015թ. զորակոչվել և ծառայել է ՊԲ 35383 զորամասում` որպես Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 3-րդ հրանոթի հրամանատար:

Մասնակցել է 2016թ. ապրիլյան պատերազմի մարտական գործողու­թյուններին: Ծառա­յության ընթացքում խրախուսվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», Հայոց բանակի «Գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով և բազմաթիվ պատվոգրերով:  2017թ. ավագ սերժանտ զինվորական կոչումով ավարտել է պարտադիր ժամկետային ծառայությունը և շարունակել ուսումը ԱրՊՀ-ում:

2020թ. ավարտել է համալսարանը և նույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրվանից  Հ.Մ.Դանիելյանը իր անմիջական մասնակցությունն է ունեցել Արցախի հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: 2020թ. սեպտեմբերի 27-ից 29-ը մարտական հերթապա­հություն է իրականացրել ՊԲ 34153 զորամասի մարտական դիրքերում, 2020թ. հոկտեմբերի 1-ից 3-ը հատուկ առաջադրանքով ծառայություն է իրականացրել ԱՀ Մարտունու շրջանում, 2020թ. հոկտեմբերի 5-ից 13-ը` ՊԲ 49971 զորամասի մարտական դիրքերում:

Պատերազմում հերթական առաջադրանքի կատարման ժամանակ, Հրայրը թշնամու ԱԹՍ-ի հարվածից կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ է ստացել ու  հոկտեմբերի 15-ին զոհվել է Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի վարչա­կան տարածքի Թութակ կոչվող տեղամասում:

Հրայրի մեծագույն երազանքն անանձնական էր՝ տեսնել հայրենիքը հզոր, անվտանգ, զարգացած երկիր՝ պատմական աշխարհագրական սահմաններով, Արցախի, Արևմտյան Հայաստանի և կորուսյալ բոլոր տրածքների վերամիավորումով:

Կատարելապաշտ էր ամեն ինչում և երազանքներ շատ ուներ, բայց կյանքի իդեալը պատ­մա­կան արդարության վերահաստատումն էր:

ԱՀ նախագահի ՆՀ-537-Ա 03 նոյեմբերի 2020թ. հրամանագրով Հրայր Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 

Հայրենապաշտները Հրայր Դանիելյան

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ