Մասիս Արթուրի Հարությունյան Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար (1995 թ. դեկտեմբերի 22, Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան – 2020 թ. հոկտեմբերի 23, Վերին Դելաղարդա):
«ԱՐԱՅի » անվան դպրոցն ավարտելուց հետո, 2014 թ. ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Մանկուց եղել է աշխույժ, կյանքով լեցուն, նպատակասլաց, խելացի, հայրենասեր: 2018 թ. Օգոստոսի 13-ին մեկնել է Արցախի Հանրապետություն՝ Մարտունու շրջանի ՊԲ 36594 հրամանատար: Վայելել է զինվորների սերը, հարգանքը, հրամանատար լինելուց բացի եղել է նրանց ավագ ընկերը, մեծ եղբայրը: 2020 թ. հունվարի 10-ից եղել ՊԲ 36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատարը: Ունեցել է մասնագիտական լավ պատրաստվածություն, կայացրել խելացի, հմուտ որոշումներ, պահել պետական և ռազմական գաղտնիքը: Պահանջկոտ էր իր ենթակաների հանդեպ: Երբ սկսվել է պատերազմը, Մասիսը տանն է եղել, տագնապ հրամանով բարձրացել է դիրքեր: 27 օրվա ընթացքում ո՛չ դիրք է զիջել, ո՛չ զոհ է ունեցել, 2 վիրավոր զինվոր: 2020 թ. Հոկտեմբերի 23-ին զոհվել է Վերին Դելաղարդա տեղամասում՝ փրկելով 30-ից ավել զինվորի կյանք: Բարեխիղճ ծառայության համար ավագ լեյտենանտ Մ. Հարությունյանը բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից, պարգևատրվել պետական և գերատեսչական մեդալներով։